«Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն իր ունեցած վարկից». ի՞ նչ է առաջարկում Ծառուկյանը

Ժողովուրդն այսօր լիարժեք ճահճի մեջ է, խեղդվում, և պետք է քայլ կատարես, մարդու մատից փուշ հանելու հնարավորություն տաս։ ԲՀԿ-ին անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 
«Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկի տակ է և մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն իր ունեցած վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,–ասաց Ծառուկյանը։ 
Անդրադառնալով առկա խնդիրներին` Ծառուկյանը նշեց, որ ճիշտ չէր նախարարությունների միավորումը և գյուղատնտեսության նախարարության կրճատումը։ Ծառուկյանի խոսքով` ամբողջ Հայաստանը հիմա գյուղատնտեսությամբ է զբաղվում, հող մշակում, բայց նախարարությունը փակում են։ 
Բացի այդ, ըստ նրա, թոշակները նույնն են մնացել, իսկ երկրում գնաճ է նկատվում։ 

Խոսելով երիտասարդներին հուզող` կրթության ոլորտի խնդիրների մասին Ծառուկյանը նշեց, որ շատ երիտասարդներ վարձի պատճառով բուհերից դուրս են մնում: ԲՀԿ առաջնորդը ասաց նաև, որ եվրոպական շատ երկրներում կա օրենք, որ եթե ուսանողն ընդունվել է, գիտելիք ունի, պետությունը վարձը վճարում է։ Իսկ բուհն ավարտելուց հետո, երբ ուսանողն աշխատանքի է անցնում, 5 տարվա ընթացքում իր վարձի գումարը փակում է պետությանը։ 
Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին 
Իսկ ինչ վերաբերում է ուսանողների կրթաթոշակին, ապա Ծառուկյանը նկատեց` 30 տարի շարունակ այն 5000 դրամ է. այն պետք է բարձրացվի։ 

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հայտնել էր, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին գնալու է միայնակ։ 

 

Քաղաքականություն