Քաղաքականություն

Ղրղզստանն ու Տաջիկստանը զորքերը ետ են քաշել սահմանից

Unknown
Ղրղզստանն ու Տաջիկստանը զորքերը ետ են քաշել սահմանից

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտին են հասցրել իրենց զինվորական ստորաբաժանումները սահմանից ետ քաշելու գործընթացը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ղրղզական կողմին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է լրացուցիչ ուժերին ու միջոցներին, որոնք սահմանին կենտրոնացվել էին վերջին բախումների ժամանակ:

Հավելենք, որ զորքերը ետ քաշելու մասին կողմերը հայտարարել էին մայիսի 1-ին:

 

Հիշեցնենք՝ ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարևանների միջև վեճը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի և Ղրղզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով, իսկ 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի և Ղրղըզստանի, այնպես էլ երրորդ հարևան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250