Խնածախ գյուղի մոտ ադրբեջանական կողմը խրամատ է կառուցում, որով հայկական կողմից 100 մետր հեռավորության վրա են լինում. Ներսես Շադունց. Tert. am
Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել այն հատվածում, որը GPS-ով իրենց տրամադրության տակ էր անցել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցից:
Համայնքի ղեկավարը շեշտեց, որ այդ տարածքների մասով որևէ պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, փոխարենը սահմանը գծվել է GPS-ով, որից հետո պարզապես բանակային կորպուսի մակարդակով խոսել են, պայմանավորվել, որ շատ չառաջանան:
«...Հիմա ինչ անում ենք մեր բանակի հետ համաձայնեցնելով ենք անում, բայց նախկինում միայն որոշվել էր, որ բարձրադիր հատվածում դրոշ պետք է խփեն ու վերջ, հիմա ստացվում է այնպես, որ մեր կողմից 100 մետր հեռավորության վրա նրանց պոստերն են լինելու, հիմա էլ անմիջապես իրենց դիմացը՝ 5-10 մետր հեռավորության վրա մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերևա»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Հայաստանը համաձայնություն չի տվել. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրա...
Ղազախստանը պատրաստ է հումանիտար օգնություն հատկացնել Ղրղզստանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակ...
ԱՄՆ-ում դեմոկրատ Էլեն Ասատրյանի ներկայացրած բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին
Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյ...
Նախագահը չի ստորագրի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքը, բայց նաև չի դիմի ՍԴ. հայտարարություն
Հանրապետության նախագահը չի ստորագրելու Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապ...