Պատերազմը դեռ չի ավարտվել. Սասուն Միքայելյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախագիծ է ներկայացրել, որը միտված է լուծելու ռազմաարդյունաբերության խթանումն ու երկրի գիտական ներուժի օգտագրոծումն ի շահ բանակի: Նախագծով նախատեսվում էստեղծել ռազմաադրյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով բանակի ու պետության կարիքներից: Այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն բուհ, բակալավր ու կկնքեն պայմանագիր, որ իրենց ողջ գիտական ներուժն օգտագործելու են բանակին, նրանց տարկետում կտրվի: Հետո մագիստրատուրան կամ ասպիրանտուրան կանցնեն համապատասխան հաստատությունում, որտեղ իրենց գիտական աշխատանքները կվերաբերեն կոնկրետ բանակի կամ պետական այլ մարմինների անհրաժեշտություններին:
Սասուն Միքայելյանի խոսքերով, մենք միշտ հետ ենք ընկնում,նոր հեծանիվ ենք ուզում սարքել. «Պատերազմը դեռ չի ավարտվել, մենք պետք է կարողանանք շտապ կարգով արդյունքի հասնել: Դա հետագայի խնդիր է: Մենք պետք է կարողանանք ռազմական ուսումնարաններում ինչ-որ թեքումով կուրսեր բացենք հաջողության հասնելու համար»:
Նա հայտարարեց, որ մենք ունենք ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, սակայն դրանք այս պատերազմում արդյունք չտվեցին:
Միքայելյանն ընդհանուր առմամբ դեմ չէ ԼՀԿ-ի նախագծին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...