Շուշիի առեղծվածի հետքերով․ Արթուր Վանեցյանին հարցաքննության են կանչել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը եւ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի զինվորական դատախազությունը ստուգի քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը եւ հաստատի այն:
Սակայն այստեղ էլ տեղի է ունեցել անսպասելին. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քննչական կոմիտեի որոշումը եւ քրեական գործ է հարուցել ու կրկին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին՝ քննություն իրականացնելու համար:
Ասել է թե՝ Դատախազությունը չի հաշտվել կոմիտեի որոշման հետ եւ որոշել է մինչեւ վերջ գնալ Արթուր Վանեցյանի գործողությունների մասով, նպատակ է դրել ամեն կերպ հասնել նրան, որ այդ հոդվածով քրգործ հարուցվի, ու Վանեցյանը պատժվի: Իրավական դաշտում, սակայն, փաստարկները համոզիչ չեն»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...