Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց թեստի բացասական արդյունքի այցելել Կիպրոս
Կիպրոսը մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար դյուրացրել է երկիր մուտքի հնարավորությունը՝ սահմանելով, որ այն քաղաքացիները, որոնք պատվաստված կլինեն կորոնավիրուսի դեմ, առանց թեստի բացասական արդյունքի և ինքնամեկուսացման պայմանի կարող են ժամանել Կիպրոս: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Կիպրոսի զբոսաշրջության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Կիպրոսն ավելի վաղ բացել էր սահմանները մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Եգիպտոսի, Սերբիայի, Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի, Ուկրաինայի քաղաքացիների համար: Ընդ որում, մուտքի պահանջները տարբերվում են՝ ըստ երկրի դասակարգման աստիճանի՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված:
Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը փաստող վկայականը մայիսի 10-ից կդիտարկվի որպես լրացուցիչ խթան՝ վերոհիշյալ երկրներից ճանապարհորդողների համար: Նշվում է, որ ճանապարհորդողները, որոնք կարող են հավաստել, որ ստացել են լիազորված պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժինները, թեստ հանձնելու կարիք չեն ունենա՝ անկախ երկրի դասակարգումից: Դեռ ավելին, նրանց համար կարանտին՝ այսինքն ինքնամեկուսացման պայման չի սահմանվի ՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք սերտ շփված լինեն վարակված անձի հետ: Դյուրացումն ուժի մեջ կլինի պատվաստանյութի չափաբաժիններն ամբողջությամբ ստանալու օրվանից:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...