Բաքվի նոր պատմական կեղծիքը՝ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չի ունեցել. Ահմադ Քազեմի
Ադրբեջանի նախագահի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությունն այս օրերին ակտիվ քննարկվում է իրանական լրատվամիջոցներում: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» կոչվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի:
Փորձագետն ընդգծել է՝ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ:
Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանն ու Ռուսաստանը և հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:
Իրանական մեկ այլ՝ «Մեհր» գործակալության կայքում հրապարակված հոդվածում էլ ընդգծվել է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Թեհրանը պետք է պաշտոնապես դատապարտի նման հայտարարությունները:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...