Նոր «աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգեւորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե ընտրությունների բուն փաստից են ոգեւորված, այլ նոր «աշխատատեղեր» բացվելու։
Բանն այն է, որ վերջին շաբաթներին որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում եւ համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, որոնք ընտրությունների ժամանակ կդարձնեն նախընտրական շտաբներ եւ այդ շտաբներում աշխատողներ են ընդունում։
Թերթին ասել են, որ հատկապես ակտիվ է իշխող «Քաղպայմանագիրը», որը նախորդ ընտրություններից հետո փակել էր իր բոլոր գրասենյակները։
60-ից ավելի գրասենյակ է մարզերում բացել Արթուր Վանեցյանը։
ԲՀԿ-ն է նաեւ ակտիվ, եւ մեծ թվով աշխատակիցներ են ընդունում աշխատանքի։ Սակայն չի բացառվում, որ իշխանությունը ընդդիմադիր ուժերի գործունեությունը կասեցնելու համար, ինչպես անցած ընտրություններին էր, իրավապահների եւ հատկապես ԱԱԾ-ի միջոցով սկսի ճնշումներ գործադրել նախընտրական շտաբների համար տարածքներ տրամադրողների եւ ընդդիմության համակիրների նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...