Սյունիքում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԱՄՆ դեսպանը
Արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցով մեկնել է Սյունիք, նա Կապան կհասնի կեսգիշերին մոտ։ Սյունիքում ոչ ոք տեղեկացված չէր այս այցի մասին եւ իմանալով, մարդիկ տագնապած են եւ տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Դրանցից մեկն այն է, որ Փաշինյանը գնում է գիշերային ինչ որ հանդիպման՝ սահմանի վրա, գրում է hraparak.am-ը:
Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր է Սյունիքում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ երեկվանից Սյունիք է մեկնել նաեւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա երեկ Սիսիանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել, հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով եւ ներկայացրել է «ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում»։
Սիսիանի համայնքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից իմացանք նաեւ, որ դեսպանը «հետաքրքրվել է նաև Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ, արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն»: Սյունիքում կարծում են, որ բոլորովին պատահական չէ, որ միաժամանակ Սյունիքում, հայտնվեցին ՀՀ ղեկավարներն ու ԱՄՆ դեսպանը, նրանք վատ կանխազգացումներ ունեն իրենց մարզի նկատմամբ այս անսպասելի հետաքրքրության հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...