Նախկին փոխվարչապետը որոշ ընդհանրացումներ է ներկայացրել «ոչ հեռու, բայց մոռացված անցյալից»
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում է արել Տելեգրամի ալիքի իր էջում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ապագայի բանաձևերի մասին իր հոդվածի վերաբերյալ «կառուցողական և հետաքրքիր» արձագանքների համար:
«Շատերին հետաքրքրում էր ներկայացված առաջարկների իրատեսությունը: Որպես օրինակ՝ ես կցանկանայի հակիրճ ներկայացնել որոշ ընդհանրացումներ մեր ոչ հեռու, բայց արդեն մոռացված անցյալից:
Այսպես․
2000-ականների սկզբին հնարավոր եղավ գտնել Հայաստանի համար արժանապատիվ խաղաղության և զարգացման պրագմատիկ բանաձևը․ հօգուտ Ռուսաստանի հիմնական ընտրությամբ՝ սահմանել Արևմուտքի հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռություն։
2001 թ․-ից Վաշինգտոնն ու ԵՄ-ն դարձան Հայաստանում ներքին բարեփոխումների իրականացման հարցում հիմնական գործընկերները, և դա Մոսկվայի կողմից նորմալ էր ընկալվում։
Արդյունքում.
· Իրանից Հայաստան գազատար կառուցվեց՝ միաժամանակ պահպանելով կառուցողական հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ։
· Հենց այդ բանաձևը Հայաստանին հնարավորություն տվեց միջազգային հարաբերությունների օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը։
· Այդպիսի հավասարակշռության շնորհիվ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ՆԱՏՕ-ի հետ կուտակեց հարաբերությունների հարուստ փորձ:
· Իշխանությունները կարողացան ակտիվորեն համագործակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, Հայաստան բերել արևմտյան հիմնադրամներ և օտարերկրյա ներդրումներ։
· Հենց այդպիսի բալանսի շնորհիվ Հայաստանը կարողացավ ակտիվորեն մասնակցել Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին, միաժամանակ դառնալ Եվրոպայի Խորհրդի, ԱՀԿ-ի անդամ և զարգացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը։
· Այդ բանաձևը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, ապահովում էր խաղաղությունը շփման գծում, սահմանափակում էր Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը և Հայաստանը շրջանցող տարածաշրջանային որոշ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը։
Ի դեպ, վերջին հոդվածում Հնդկաստանի մասին առանձին չեմ գրել: Բայց ուզում եմ նշել, որ նաև Հնդկաստանի կառավարությունն է նպատակասլաց աշխատում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով նրանք ինտենսիվորեն զարգացնում են Օմանի ծովի ափին գտնվող՝ Չաբահար ազատ առևտրի գոտին», - գրել է նախկին փոխվարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...