Պատահարներ
Սլովակիայում բախվել են երկու ուղևորատար գնացքներ․ տասնյակ մարդիկ վիրավորվել են
Սլովակիայում տեղի է ունեցել խոշոր երկաթուղային վթար․ Tatran 620 և Rex 1814 ուղևորատար գնացքները բախվել են միմյանց Բրատիսլավայի և Պեզինոկ քաղաքի միջև գտնվող հատվածում։
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ գնացքներում ընդհանուր առմամբ գտնվել է շուրջ 800 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ մեկ գնացք բախվել է մյուսի հետևի հատվածին։
Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 11-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իրավապահ մարմինները և փրկարար ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
13 ավտոմեքենա է դուրս բերվել արգելափակումից
Lilit T.
Ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Hyundai-ն ու ВАЗ 217130–ը. կա վիրավոր
Ջրվեժ գյուղում գլխի հրազենային վիրավորում ստացած տղամարդը գիտակցության չգալով մահացել է. ԶԼՄ
Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ը դուրս է բերվել 1111 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
WRed
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0