
Mercedes-ը շշերի գործարանի մոտ բախվել է կամրջի բետոնե հենապատին, այնուհետև՝ ծառին. կան վիրավորներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատին, առաջ ընթացել, բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 2 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի շշի գործարանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: