ՈՒՂԻՂ. Մեծ Բրիտանիայում վերջին հրաժեշտն են տալիս Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին

Մեծ Բրիտանիայում վերջին հրաժեշտն են տալիս Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, որ մահացել էր նախորդ շաբաթավերջին` կյանքի 99-րդ տարում։
 

Էդինբուրգի դուքս Ֆիլիպին վերջին հրաժեշտն են տալիս Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամառային նստավայրում՝ Վինձորի ամրոցում։
 

Արքայազնի պատվին հոգեհանգիստը մատուցվում է այստեղ գտնվող Սուրբ Գևորգի տաճարում։ Այդ արարողությանը, սակայն, ներկա գտնվելու իրավունք ստացել են միայն ամենամոտ հարազատները։ Հոգեհանգստի մասնակիցների թիվը, ըստ բրիտանական աղբյուրների, չի գերազանցում երեք տասնյակը։

Քաղաքականություն