Սպшնված Վալոդյա Գրիգորյանի հորը Ներքին գործերի նախարարություն են կանչել․ մանրամասներ․ Արմլուր
2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվեցին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Երեկ լրացավ չարաբաստիկ սպանության 3-րդ ամիսը, սակայն մինչ օրս չկան պատվիրատուն կամ պատվիրատուները։ Այս մասին գրում է Armlur.am-ը։
«Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ կան պատվիրատուներ։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց լքել է երկիրը, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս։
Ավելին՝ սպանությունից անցել է 3 ամիս, և իրավապահները շարունակում են Մերձավանում սպանության գործով կալանավորվածների և սպանության գործում ենթադրյալ մասնակցություն ունեցող անձանց տների մոտ հսկողություն իրականացնել՝ հնարավոր վենդետան կանխելու համար։
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Ներքին գործերի նախարարություն են հրավիրել սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին՝ Լյովա Գրիգորյանին, և փորձել են խոսել նրա հետ իր որդու սպանության գործով կալանավորվածների և առհասարակ հնարավոր կապ ունեցող անձանց ընտանիքների՝ Մերձավան համայնք վերադառնալու հարցի շուրջ։
Իրավապահ համակարգը հասկացել է, որ Մերձավանում կրքերը չեն հանդարտվել, և գործով կալանավորված անձանց հարազատների կամ առհասարակ Ախտոյանների վերադարձը Մերձավան համայնք վտանգավոր է»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...