Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանն սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանն սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածների կառուցման և վերականգնման ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, իրականացվող նախագծերի թվում են Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին (Խուդաֆերին-Որոտան-Բերձոր) և Խանլիգ-Կուբաթլու (Խանլիգ-Որոտան) ավտոճանապարհները:

Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհի երկարությունը, որը սկսվում է Խուդաֆերին ջրամբարի մոտ գտնվող Հաջիգաբուլ-Մինջիվան-Զանգեզուրի միջանցք անվանումը ստացած մայրուղու հատվածից, կազմում է 66 կմ:

Նախատեսվում է նաև 17 կմ երկարությամբ նոր ճանապարհ կառուցել  Խանլիգ բնակավայրից մինչև Կուբաթլու (Որոտան) քաղաք:

Նշվում է, որ նոր ավտոճանապարհներն անցնելու են Զանգելանի (Կովսական), Որոտանի և Բերձորի շրջաններով:

 

[8faf6b9d099db420d39b6b502b6dc0aa.jpg]

 

[9d8cf7620374c8c63c7c148b7ba419ca.jpg]

[cc8e299ea3c3093193dc124be4ebbf56.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ես նայեցի Փաշինյանի աչքերի մեջ ու ասացի, որ դժգոհ եմ նրա գործունեությունից. Ո՞վ է «չհամաձայնեցված» հարց տված փաստաբանը. ArmDaily .am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Հայ փաստաբանների հանդիպումը Մոսկվայում բավականին աղմուկ բարձրացրեց։ Մամուլում տ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250