Դոնբասում ռազմական գործողությունների մեկնարկը կդառնա Ուկրաինայի «վերջի սկիզբը». Կրեմլի նեկայացուցիչ
Ռուսաստանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Դմիտրի Կոզակը նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունների մեկնարկը Դոնբասում կդառնա Ուկրաինայի «վերջի սկիզբը»: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ապրիլի 8-ին կայացած ասուլիսում:
Կոզակը չի բացառել նաև, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կկանգնի պաշտպանելու Դոնբասի բնակչությանը: Միևնույն ժամանակ պաշտոնյայի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Դոնբաս պայմանավորված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմամբ:
Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ տարվա ընթացքում, սակայն դրա համար պետք է «գործել հետևողականորեն և հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին»:
Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ աշխատանքային այցով մեկնել է Դոնբաս՝ հանդիպելու ուկրաինացի զինծառայողների հետ:
Մինչ այդ հայտնի էր դարձել Ուկրաինայի Զինված ուժերի կազմում գրանցված մարտական կորուստների մասին: Դոնբասում իրավճակը սկսել է սրվել մարտի վերջից: Ուկրաինական կողմն ու Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները միմյանց մեղադրում են գնդակոծության ակտիվացման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ես նայեցի Փաշինյանի աչքերի մեջ ու ասացի, որ դժգոհ եմ նրա գործունեությունից. Ո՞վ է «չհամաձայնեցված» հարց տված փաստաբանը. ArmDaily .am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Հայ փաստաբանների հանդիպումը Մոսկվայում բավականին աղմուկ բարձրացրեց։ Մամուլում տ...
Ուկրաինան առանց նախազգուշացման զորավարժություններ է սկսել Սև ծովում
Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում: Այս մասին հայտնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանն սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշ...