ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանը հարվածել է լրագրողին. «Մեդիա պաշտպան»
Մեդիա պաշտպանը հայտնում է. «Ոստիկանը հարվածել է լրագրողին: Ապրիլի 7-ին՝ Կառավարական առաջին շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանները հերթական անգամ ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։ Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում բազմիցս ֆիքսել է այն դեպքերը, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները լրագրողների հետ շփման շրջանակներում անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում։ Սա խախտում է խոսքի ազատության թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենքները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից և բոլոր ուժային կառույցներից չանցնել բարեկրթության սահմանները, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը և դեմ չգնալ ներպետական և միջազգային օրենքներին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը
Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նա...
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Առաջին տեսանյութը. ինչ խոսեցին Փաշինյանն ու Պուտինը տեսախցիկների առաջ
Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի...