ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը
Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նազարյանը հարցադրում է անում՝ «ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»:
Գուցե այն, որ թշնամին 6 ամսից ավելի է՝ գերության մեջ է պահում մեր հարյուրավոր զինվորներին. ավելին հայտարարում է, որ դատելու են նրանց՝ որպես «ռազմական հանցագործների»:
Կամ «խանգարում» է 5000-ից ավելի զոհված տղաների չսառած արյունը, 11.000 վիրավորներն ու 3000-ից ավելի անհետ կորածները: «Խանգարում է» Արցախի 80%-ի ու Սյունիքի բարձունքների օկուպացիան: Կամ խանգարում են Սյունիք ու Երևանը գրավելու թշնամու պլանները:
Իսկ ի՞նչն էր խանգարում Լենա Նազարյանին ու նրա քաղաքական թիմին նախքան պատերազմն ու զոհերը «թշնամի չփնտրել» ու «կառուցողական լինել», այլ ոչ թե հայտարարեին «Արցախը Հայաստան է և վերջ»՝ սրելով իրավիճակը կամ հոկետմբերի վերջին, երբ արդեն պարզ էր պատերազմի ելքը, հազարավոր տղաների ուղարկեին ռազմադաշտ՝ բայրաքաթարների տակ զոհվելու:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Նախագահը և վարչապետը քննարկել են եր...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...