Հասարակություն
Ռեյտինգային համակարգը կփոխարինվի համամասնականով. ԱԺ-ն ընդունեց ԸՕ փոփոխությունները
ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը:
Նախագիծն ընդունվեց 82 ձայնով: Դրանով նախատեսվում է ընտրությունների անցկացում միայն համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային քվեարկությամբ։
Ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել այս նախագծի քվեարկությանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` սրանով քաղաքացիներին զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0