Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան․ ԱՍՀՆ
Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Ծրագիրը վերաբերում է ոչ միայն 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլև՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին։
Նախագծի համաձայն՝ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի՝
• աջակցություն՝ առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
• միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։
Դիմելու ընթացակարգի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Freenews.am-ի տեղեկություններով՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան...
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
Հայտնի է 26–ամյա կնոջ և նրա 7 տարեկան դստեր մահվան պատճառը
Մոր և դստեր մարմինների վրա իրավապահները բռնության հետքեր չեն հայտնաբերել: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկակ...