Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի տարածքների մի մասը

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի տարածքների մի մասը
Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի Հանրապետության տարածքների մի…

Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը: Այս մասին հաղորդում է Инфотека24-ը:

«Այս սադրիչ քայլը կոպիտ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Միջազգային  դերակատարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և առանձին` Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից և զինադադարի երաշխավոր, պետք է պատշաճ կերպով արձագանքեն Բաքվի կողմից այս ծայրաստիճան կործանարար գործողությանը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի հնագույն հողը` Զանգեզուրը, խաղալու է թյուրքական աշխարհը միավորող դեր»:

 

[4d77d31aaa962771b19cedd37ce30975.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250