Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը:
Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու մասին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ապրիլի 2-ի առավոտյան: Վարչապետ Փաշինյանն անցել է ինքնամեկուսացման ռեժիմի՝ աշխատելով պլանային օրակարգով, բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ. Armday.am
Armday.am - ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը այս պահին գ...