Քյարքիի ոլորաններից դուրս բերված մահացած 51-ամյա տղամարդը ԱՁ տնօրեն էր. պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն

Քր.գործ Է հարուցվել  ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտաբերման փաստով։

 

 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։ 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրեն։ 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ մարտի 30-ին,  առեղծվածային դեպք  էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա  գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:  Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ  Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի  գլխավորությամբ։

 

Ոստիկանները վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել էին արնանման հետքեր, ինչի համար էլ  դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը: 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝  51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր, ու երեկ նրա հարազատները, նրա անհայտ կորելու  մասին դիմում էին ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, և որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել էին մահացած վիճակում: Ձորում  հայտնաբերվել էր նաև  նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված: 

Քաղաքականություն

Պատահարներ