Հասարակություն

Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու.. ԵՊՀ շենքը վաճառելու որոշում չկա. նախարար

Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու.. ԵՊՀ շենքը վաճառելու որոշում չկա. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պնդում է՝ ԵՊՀ շենքը վաճառելու որոշում չկա։

«Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու։ Անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չի, նման որոշում գոյություն չունի։ Առավել ևս, չունի և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառեն Երևանի պետական համալասրանի շենքը։ Պնդում եմ», - հայտարարեց նախարարը։

Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ ենք փնտրում մի բան, որը գոյություն չունի և չի ունենալու։

«Հանգիստ եղե՛ք, ժողովուրդ ջան։ ԵՊՀ շենքն արդեն ֆեյսբուքյան ստեղծարարները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առևտրի սրահ։ Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, ժողովրդին, սերունդներին», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գաղափար կա վաճառել Երևանի բուհերի շենքերն ու ստացված գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250