Հասարակություն

Ես կորոշեմ՝ ուզո՞ւմ եմ պատգամավոր դառնալ այս զզվելի, այս թուրքատյաց միջավայրում, թե ոչ. պատգամավոր

Ես կորոշեմ՝ ուզո՞ւմ եմ պատգամավոր դառնալ այս զզվելի, այս թուրքատյաց միջավայրում, թե ոչ. պատգամավոր

Ես որ կուսակցությունով էլ դնեի իմ թեկնածությունը, այդքան ձայն կստանայի: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների մեղադրանքներին, որ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները այդ ձայներն ստացել են որպես «Իմ քայլի» թեկնածուներ:

«Բայց ես որեւէ կուսակցությունով չէի առաջադրվի, որովհետեւ երբեք մտադրություն չեմ ունեցել քաղաքականությամբ զբաղվելու: Ես հեղափոխական ոգեւորությամբ ուզեցել եմ իմ երկրի համար մի լավ բան անել: Հիմա էլ բազմաթիվ կուսակցություններից ունեմ առաջարկ, որ կուսակցությունով էլ գնամ, ես պատգամավոր եմ դառնալու: Թող հանգստանան: Ես կորոշեմ՝ ուզո՞ւմ եմ պատգամավոր դառնալ այս զզվելի, այս թուրքատյաց միջավայրում, որտեղ մարդիկ կասկածի տակ են դնում Ցեղասպանության ճանաչման հարցը, կասկածի տակ են դնում մեր հայրենիքի սահմանները, Քարվաճառը հայկական է, թե ոչ»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250