Արմեն Սարգսյանի մոտ միջնորդ կուղարկեն. ինչ պլան է մշակում Փաշինյանի թիմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն առաջիկայում պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը կարծես թե գլխացավանք է դարձել իշխող թիմի համար, եւ իշխանությունները ելքեր են փնտրում:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ իշխանությունները որոշել են՝ ոչ թե պետք է ամբողջապես փոխել Ընտրական օրենսգիրքը, այլ բավարարվել միայն վարկանիշային ընտրակարգը հանելով եւ հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ պարզ համամասնական համակարգով:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գտնվում է Վենետիկի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկեն եւ փորձագիտական կարծիք հայտնեն, ու որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը ընդդիմությունը թողել է իշխանության հայեցողությանը, այնուամենայնիվ, Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի համար կարեւորություն է ներկայացնում այն, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունը պետք է ընդունվի լայն կոնսենսուսով, այսինքն՝ քաղաքական դաշտի դերակատարները նաեւ ԱԺ-ից դուրս պետք է իրենց համաձայնությունը տան։
Այնպես որ, եթե անգամ իշխանական խմբակցությանը հաջողվի կոնենսուս ապահովել խորհրդարանում, նրանք մտավախություն ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է չստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Եվ հենց դա է պատճառը, որ իշխանական ուժը պատրաստվում է առաջիկայում միջնորդներ ուղարկել նախագահի մոտ, որպեսզի հասկանան նրա դիրքորոշումը եւ պլանները։
Նկատենք՝ եթե խորհրդարանական ուժեր ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն հայտարարում են, թե ցանկացած ընտրակարգի պարագայում իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, ապա արտախորհրդարանական ուժերին կողմնորոշվելու համար կարեւոր է հենց ընտրակարգի փոփոխությունը»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենա...
«Իմ քայլի» նախաձեռնությամբ Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանցկացնի
Իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին NEWS.am-ը տեղե...
Մենք դա համարում ենք դավաճանություն 17 ուժերի նկատմամբ. «Հրապարակ»
««Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է մասնակցե...