Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։ Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․ նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով։
Ռալֆ Յիրիկյանի անունն է շրջանառվում, ԱԱԾ նախկին տնօրեններից մեկի։ Մամուլը գրեց նաեւ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի մասին։ Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կլինի, Ռ․ Քոչարյանի՝ նախագահ աշխատած շրջանի ռեֆերենտներից մեկը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Բանակցություններ են ընթանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Թեեւ, ըստ որոշ լուրերի, Կարապետյանն ասել է, թե ամեն ինչով կաջակցի, բայց ցուցակում հրաժարվել է տեղ զբաղեցնել։ Չի բացառվում, որ «Դվինի» Արտակ Թովմասյանը միանա այս թիմին, ինչպես նաեւ սյունեցիների նոր հիմնած կուսակցությունը՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։
Լուրեր կան, որ Արփինե Հովհաննիսյանն է լինելու Քոչարյանի ցուցակում առաջին կինը՝ երրորդ համարը։ Իսկ 17-ի մաս կազմող որոշ մարդ-կուսակցությունների առաջնորդները կզբաղեցնեն ավելի հետին հորիզոնականներ»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նա...
Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համա...
ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենա...
Սեյրան Օհանյանը՝ Ռ.Քոչարյանի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու մասին
Համոզված չենք, որ ընտրություններ լինելու են. վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դեռևս ուսումնասիրում է, թե ինչպի...