ԱԱԾ-ն պետք է քննության առարկա դարձնի այդ պաշտոնյաների խոսքը և իրական նպատակները. պատգամավորը` ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Եթե իրենք խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները վերաձեւավորելու մասին, ապա առնվազն այդ երկրից մենք պետք է մենք ազդակներ ստանանք, որ իրենք էլ են ուզում: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արգեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում, մոտեցումներում պետք է շտկումներ լինեն:

«Ստացվում է, որ մենք անընդհատ ուզում ենք փոխել մեր վերաբերմունքը, բայց էնտեղից իրենց  օրակարգում մնում է մեզ մորթելու, մեզ կախելու կոշտ արձագանքները: Ես չեմ հասկանում այս միակողմանի թրքասիրությունն ինչ նպատակ ունի: ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի: ԱԱԾ-ն պետք է քննության առարկա դարձնի այդ պաշտոնյաների վարքը, խոսքը եւ իրական նպատակները»,-ընդգծեց նա: