Հայաստան-Ռումինիա. FAF-ը երկրպագուների միասնական երթ կանցկացնի
Մարտի 31-ին Հայաստանի հավաքականն ԱԱ-2022 -ի ընտրական փուլի երրորդ տուրում կմրցի Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները՝ FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն, այս խաղից առաջ ևս երկրպագուների միասնական երթ կկազմակերպեն, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ.
«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը վաղը նույնպես տեղի կունենա Գարեգին Նժդեհի արձանի մոտից ( Վերնիսաժ ): Հավաքվում ենք մարտի 31-ին՝ ժամը 17։00-ին:
Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի 18։00-ին։
FAF-ը լինելու է սև շապիկներով, մեր տրիբունան արևելյանն է»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ: