Հասարակություն
Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ աջի Հակոբը՝ բանտարկված. Ինչ-որ բան սխալ չէ՞. Ռուբեն Մելիքյան
Ձախի Հակոբը պատերազմի ժամանակ ո՛չ մի արժեքավոր բան չի արել, թեև պարտավոր էր, իսկ Աջի Հակոբը որպես կամավոր անցել է ողջ պատերազմի դժոխքը, թեև պարտավոր չէր։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ձախից Հակոբն է։ Աջից էլ է Հակոբը։
Կապիտուլյացիայի լուրն առնելուն պես՝ Ձախի Հակոբը ենթադրաբար մտել է մկան ծակը, որ շանսատակ չանեն, իսկ Աջի Հակոբը ենթադրաբար գնացել է Կառավարության շենք՝ երկիրը կործանողներին հարցեր ուղղելու։
Օրերից մի օր Ձախի Հակոբը հարվածել է լրագրողի դեմքին, վնասել է նրա գույքը, իսկ Աջի Հակոբը ոչ ոքի չի հարվածել, ոչ մի գույք էլ չի վնասել։
Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ Աջի Հակոբը՝ անազատության մեջ։
Ինչ-որ բան սխալ չէ՞...
Ազատությու՛ն Հակոբ Բերբերյանին»,- գրել է Մելիքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել. «Հրապարակ»
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0