Զբոսաշրջության ոլորտում նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս աճ․ Քերոբյան
Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ, ակտիվություն է նկատվում գյուղատնտեսության և արդյունաբերական ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի՝ վերականգնվելու կետին մոտ ենք, իսկ տուրիզմի ոլորտում շռնդալից անկում է եղել․
«Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի կարող եք արդեն մարտ ամսին փողոցներում տեսնել զբոսաշրջիկներին։ Բավականին մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են ժամանել, ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան հյուրանոցներում, իսկ արդեն մայիսին կմտնենք նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով, իսկ 2019 թվականին համեմատ՝ -20-25 տոկոսով անկում»,- ասաց նա։
Քերոբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ խստացումներից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...