Որոշ մարզերում քամին կուժգնանա. եղանակի տեսություն
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Հանրապետության տարածքում մարտի 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
[8172f6237bd11f1af2d2e970794ebd72.jpg]
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը մարտի 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մարտի 22-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մարտի 22–ի գիշերը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձ...
10 տարուց ավելի է՝ ծառայում է, երբեւէ փորձանքի չէր հանդիպել. գտնված պայմանագրային զինծառայողի կինը մանրամասներ է պատմում
Մարտի 21-ին անհետացած ու ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային երկու զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կի...