10 տարուց ավելի է՝ ծառայում է, երբեւէ փորձանքի չէր հանդիպել. գտնված պայմանագրային զինծառայողի կինը մանրամասներ է պատմում
Մարտի 21-ին անհետացած ու ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային երկու զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կինը՝ Ագապին, համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է: Իսկ գտնվելու մասին տեղյակ են պահել ամուսնու բարեկամները, որոնք այս ընթացքում հազար ու մի տեղ են դիմել պայմանագրային Շահնազարյանի գտնվելու վայրը ճշտելու համար:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում մի կերպ զսպելով հուզմունքը՝ Ագապին պատմեց, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել էր երեկ' մարտի 21-ի, վաղ առավոտյան: «Ժամը 7:40-ի սահմաններում էր. զանգեց, կարճ խոսեցինք, ասեց՝ օրը բացվի, կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց: Ասեց, որ ուժեղ բուք է, վատ եղանակ: Մի պոստից մեկ այլ պոստ էր գնացել: Հետո որ ահագին անցավ, չզանգեց, ես զանգեցի, բայց անհասանելի էր: Չեմ էլ հիշում, թե որ կայքն էր, երեխու նկարով դրել էր ու գրել, որ կորել է, դրանից իմացա: Հետո հեռուստացույցով էլ ամուսնուս ու իր հետ կորած ծառայակցի անունը ասացին՝ Աղասի Հովհաննիսյան: Նա էլ Արագածավանից է, ճանաչում ենք»,- ասաց Ագապին:
Նրա խոսքով՝ ամուսինն ու ծառայակից ընկերը մոտ 34 ժամ դրսում են եղել: Տեղյակ է նաեւ, որ ցրտահարվել են: «10 տարուց ավելի է՝ ծառայում է, երբեւէ որեւէ փորձանքի մեջ չէր ընկել: Երկու պատերազմ տեսավ, ոչինչ չեղավ ու հանկարծ սա»,- զսպելով ուրախության հետ միախառնված լացը՝ նշեց պայմանագրային զինծառայողի կինը:
37-ամյա Կարեն Շահնազարյանը նախկինում Քարվաճառում է ծառայել, տվյալ տարածքը Ադրբեջանին անցնելուց հետո տեղափոխել են Ջերմուկի զորամաս: Ագապին հույս չունի, որ այսօր կտեսնի ամուսնուն, ենթադրում է, որ հիվանդանոց կտեղափոխեն ու կտեղեկացնեն, վաղը կգնա այցի:
Նկատենք՝ Կարեն Շահնազարյանը Թալինի ջրանցքում խեղդվող ընկերների կյանքը փրկած 10-ամյա Արմենի հայրն է:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձ...
Երևանի կենտրոնում նկարվել է թուրքական անձնագիրը ձեռքին. Րաֆֆի Ասլանյան
Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս հիմարին նայեք, Երևանի կենտրոնում այնպես է...