Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման բանակցություններից. Դավիթ Մաթևոսյան
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պաշտոնական գրությամբ հրաժարվել են «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից:
«Այսօր՝ 21.03.21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից։
2018-ից առ այսօր, չնայած մեր ԲՈԼՈՐ ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել և չի փոխվի: Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես ՄԱՐԴԿԱՆՑ ու ՀԱՆՐՈւԹՅԱՆԸ, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին՝ բոլորին, որ ՄՇԱԿՈւՅԹԻ ու ԲԱՆի ու ՀՐԱՆՏԻ արժեքն ու դերը հասկանում են։ Մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես՝ այդ ֆինանսավորմամբ: ԱՌԱՋ. ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ մեր Կենտրոնը»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է՝ կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապ...
Վերին Լարսում հա՞յ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ-ն նշում է, որ Վերին Լարսի անցակետից հաղորդում չեն ստացել
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ Վերին Լարսի անցակետից իրենք ոչ մի հաղորդագրություն չեն ստացել բեռնատարների վարորդների միջեւ...
«Այսօր պատահական գտա իմ և Ալբերտիս նամակագրությունից մի հատված». հերոսի հայրը որդու հետ նամակագրությունն է հրապարակել
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պատահական հաղորդագրությու...
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք` տեղեկացնում է ՀՀ Առողջապահության...