Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացնել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակը, որը պատրաստվելու է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Լիխտեյնշտեյնի (մարտի 25), Իսլանդիայի (մարտի 28) և Ռումինիայի (մարտի 31) հավաքականների հետ հանդիպումներին:  

Ցուցակում ընդգրկվել են 31 ֆուտբոլիստներ: 

Դարպասապահներ 
Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ») 
Արսեն Բեգլարյան («Ուրարտու») 
Անատոլի Այվազով («Ուրարտու») 

Պաշտպաններ 
Կամո Հովհաննիսյան («Կայրաթ», Ղազախստան) 
Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս», Կիպրոս) 
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ («Նոա») 
Անդրե Չալըշըր («Ապոլլոն», Հունաստան) 
Հայկ Իշխանյան («Շիրակ») 
Էրիկ Սիմոնյան («Ուրարտու») 
Վարազդատ Հարոյան («Աստանա», Ղազախստան) 
Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ») 
Արման Հովհաննիսյան («Փյունիկ») 
Սերոբ Գրիգորյան («Փյունիկ») 
Հակոբ Հակոբյան («Ուրարտու») 

Կիսապաշտպաններ 
Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ») 
Սոլոմոն Իմե Ուդո («Շախտյոր Կարագանդա», Ղազախստան) 
Կարեն Մուրադյան («Արարատ») 
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան) 
Արամ Քոչարյան («Լոռի») 
Յուրի Գարեգինյան («Նոա») 
Տիգրան Բարսեղյան («Աստանա», Ղազախստան) 
Խորեն Բայրամյան («Ռոստով», Ռուսաստան) 
Գևորգ Ղազարյան («Լամիա», Հունաստան) 
Ժիրայր Շաղոյան (ԲԿՄԱ) 
Էդգար Բաբայան («Ռիգա», Լատվիա) 
Վահան Բիչախչյան («Ժիլինա», Սլովակիա) 
Պետրոս Ավետիսյան («Նոա») 

Հարձակվողներ 
Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ», Գերմանիա) 
Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Ուրական», Արգենտինա) 
Ալեքսանդր Կարապետյան («Արարատ-Արմենիա») 
Արթուր Միրանյան («Ուրարտու») 

Վնասվածքի պատճառով բացակայում են հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը («Ռոմա») և կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն («Արարատ-Արմենիա»): Վնասվածքից ապաքինվելուց հետո դեռ չի հասցրել մարզավիճակ ձեռք բերել ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը: Առաջին անգամ են հավաքական հրավիրվել երիտասարդ ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը և Ժիրայր Շաղոյանը: Ընդ որում, Շաղոյանը հավաքականի կազմում միակ ֆուտբոլիստն է, որը ներկայացնում է Հայաստանի Առաջին դիվիզիոնը: Առաջին անգամ են հրավիրվել նաև Վանաձորի «Լոռիի» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: Որոշ դադարից հետո հավաքականում ընդգրկվել են կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ու հարձակվող Արթուր Միրանյանը: