Սպորտ
Յուրի Ջորկաեֆը կրկին Երևանում է
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը կրկին Երևանում է:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր աշխարհահռչակ ֆուտբոլիստը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:
Ջորկաեֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ:
ՀՖՖ–ն խոստանում է նաև տեսանյութ հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0