COVID-19-ի դեպքերի արագ տեմպով ավելացման պարագայում չի բացառվում նոր սահմանափակումներ կիրառվեն. Ռոմելլա Աբովյան
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետ Ռոմելլա Աբովյանը չի բացառել, որ COVID-19-ով վարակվածության արագ տեմպով ավելացման դեպքում սահմանափակումներ մտցվեն:
Ըստ նրա՝ հունվարի 15-ից հետո անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակ չեն կրում, փակ տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում: «Եթե մենք՝ բնակչությունը, տնտեսվարողները, պահպանենք անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես երեկ, որ մեկ օրում 700-ից ավելի դեպք արձանագրվի, բնականաբար, չի բացառվում, որ կարող ենք դիմել արդեն այլ սահմանափակող միջոցառումների»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Տիրան Խաչատրյանը Վաղարշակ Հարությունյանի հրամանով թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյ...
Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից. Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով ընդունված հայցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոգան և իր ընկերները՝ Շուշիի մատույցներում. Գոգան վիրավոր էր, բայց հրաժարվել էր մենակ թողնել զինակից ընկերներին
ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և գրառում կատարել: Սիմոնյան Գոգան ծնվե...
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմ...