Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին. Սկանդալային տեսանյութ
168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր են ստացվել։
Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:
Ի դեպ, տեսանյութերն ուղարկված են նաև տելեգրամային մի շարք ալիքների:
Ստորև ներկայացնում ենք այդ տեսանյութերը և հրավիրում փորձագիտական շրջանակների ուշադրությունը, ինչպես նաև ակնկալում իրավապահ մարմինների, հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքը։
168.am-ը ստացված բոլոր 6 տեսանյութերը միավորել է մեկ տեսանյութի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարալ Նաջարյանը խոստովանել է՝ մի քանի անգամ փորձել է ածելիով վերջ տալ կյանքին
Մարալ Նաջարյանը Լիբանանում գործող «Վանայ ձայն» հարթակին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ ծանր օրեր է անցկացրել ադրբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը կատակել է Չավուշօղլուի հետ հանդիպմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը՝ հիշատակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահի նստավայրի դիմաց ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում
Նախագահի նստավայրի դիմաց ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում: Հիշեցնենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը սորոսականների տվյալներով էր կոտորում մեր երեխեքին
Նարեկ Մալյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․«Ուշադիր նայեք այս տեսանյութը և ապշեք: Սորոսականներ...