ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը եւ Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։ Նախկին խորհրդականները պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։
Հրայր Ղուկասյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։ Այդ գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, առաջին նիստը նույնպես նշանակված է ապրիլի 8-ին։
Վարդան Պողոսյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին, առաջին նիստը նշանակված է ապրիլի 16-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին. «Փաստ»
«Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայ...
Բացահայտ կասեմ՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ. Ալիև
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագ...
Արցախի նախագահն այսօր հայտարարեց այն, ինչ ժխտում էին նրա մամուլի խոսնակն ու Արցախի ԱԳՆ-ն. ArmDaily
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնք: Տեղի բնակիչն...
Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմ...