Արցախի նախագահն այսօր հայտարարեց այն, ինչ ժխտում էին նրա մամուլի խոսնակն ու Արցախի ԱԳՆ-ն. ArmDaily
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնք: Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ հերոսական պայքարի գնով պահված տարածքում համայնքը զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Արցախի նախագահն անդրադարձել էր նաև Կարմի Շուկայի վերաբերյալ ադրբեջանցիների հետ բանակցություններին:
Մասնավորապես նա հայտարարել էր, որ բավականին երկար բանակցություններ են ընթացել, ադրբեջանցիները պահանջել են Կարմիր Շուկա գյուղը հանձնել իրենց, սակայն Արցախի նախագահն ասում է, որ հաստատակամորեն հրաժարվել է զիջել գյուղը:
Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով 30 հայ ռազմագերու հետ վերադարձնել:Եթե ադրբեջանցիների պահանջը բավարարվեր՝ Մարտունին ամբողջությամբ անցնելու էր թշնամու վերահսկողության տակ:
Հաղորդվում էր նաև, որ ադրբեջանցիների այդ պահանջը բավարարելուն կողմ են եղել Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը:
ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան, Արցախի ԱԳՆ-ից տեղեկացրին, որ այդ տեղեկությունն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ պատասխանելու կարիք չկա:
Իր հերթին, Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»0-ի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը կարող է ցանկությունների, առաջարկություների, պահանջների մի ամբողջ ցանկ հրապարակել հայկական տեղեկատվական դաշտը փոթորկելու համար: Կարմիր Շուկայով անցնող ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից օգտագործումը գերիների վերադարձի հետ կապելն այդ շարքից է:
«Թեման հերթական անգամ է շրջանառության մեջ դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որը տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել», - հայտարարել էր Լուսինե Ավանեսյանը:
Ինչևէ, այն, որ ոչ թե համատեղ օգտագործման ճանապարհի, այլ գյուղի հանձնման մասին են բանակցություններ գնացել՝ հայտարարեց հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը:Այդ դեպքում ո՞րն էր այդ տեղեկությունները ժխտելու իմաստը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին. «Փաստ»
«Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայ...
Բացահայտ կասեմ՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ. Ալիև
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագ...
Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի...
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի
Համացանցում տեղեկատվություն է տարածվում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությ...