Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին. Էդմոն Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված։
Ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի արձակումից 30-45 օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ ապրիլի 25-ը այն օրն է, երբ ամենասեղմ ժամկետում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար:
Այս պայմաններում առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է մեզ համար»:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...