ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի կայանը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։ 
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը՝ գրառմանը կից հրապարակելով ՌԷՊ կայանը ներկայացնող տեսանյութ:

 

Քաղաքականություն

Պատահարներ