Գրենլանդիայի շուրջ վեճը հետաձգել է Ուկրաինային 800 միլիարդ դոլարի աջակցության ծրագիրը. FT
Եվրամիության երկրների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Գրենլանդիայի հարցով առաջացած հակասությունները խաթարել են Ուկրաինային տնտեսական աջակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ծրագրերը։ Financial Times-ը, վկայակոչելով վեց պաշտոնյայի, գրում է, որ գործընթացի հետաձգման վրա ազդել է նաև Թրամփի նախաձեռնած «Գազայի խաղաղության խորհուրդ» գաղափարը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Դավոսում նախատեսված էր ստորագրել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար նախատեսված «բարեկեցության ծրագիրը», սակայն այդ քայլը հետաձգվել է։ Ծրագիրը ենթադրում էր Կիևին մինչև 800 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն։
Նախատեսվում էր, որ նախաձեռնությունը կհամաձայնեցվի Ուկրաինայի, Եվրամիության անդամ երկրների և ԱՄՆ-ի միջև՝ որպես համատեղ տնտեսական աջակցության հիմք։ Սակայն ԵՄ շրջանակում առաջացած քաղաքական տարաձայնությունները խոչընդոտել են գործընթացի առաջընթացը։
FT-ի մեկ աղբյուրի խոսքով՝ եվրոպական երկրները չեն կարող անտեսել ԱՄՆ գործողությունները Գրենլանդիայի շուրջ և միաժամանակ համագործակցել Վաշինգտոնի հետ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ ներկայում եվրոպական պետությունները շահագրգռված չեն Դոնալդ Թրամփի հետ որևէ համաձայնության առաջընթաց հրապարակային ցույց տալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...