Իլոն Մասկը կոչ է արել չօգտվել ChatGPT-ից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT չատ-բոտից օգտվելուց՝ օգտատերերի ինքնասպանությունների մասին տարածված հաղորդումների ֆոնին։
Համապատասխան գրառումը նա կատարել է X սոցիալական հարթակում՝ նշելով․ «Թույլ մի տվեք ձեր սիրելիներին օգտվել ChatGPT-ից»։
Մասկի հայտարարությունը վերաբերում էր հրապարակմանը, որտեղ նշվում էր, որ ChatGPT-ի օգտագործումը կարող է կապ ունենալ առնվազն ինը օգտատերերի մահվան դեպքերի հետ, այդ թվում՝ անչափահասների։ Նյութի համաձայն՝ հինգ դեպքում չատ-բոտի հետ շփումն հանգեցրել է ինքնասպանության։ Նշված հրապարակման մեջ, սակայն, մանրամասներ չեն ներկայացվել դեպքերի հանգամանքների, ինչպես նաև պատճառահետևանքային կապի հաստատման վերաբերյալ։
Հավելենք, որ ChatGPT-ն մշակվել և գործարկվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից 2022 թվականին։

Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառո...
Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձան...