Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունն այսօրվա դրությամբ
2026թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 2025 թվականի նույն օրվա համեմատ 60-80սմ-ով ավելին է, ինչն իր դրական ազդեցությունն է ունենալու ջրամբարների գարնային ջրալցվածության վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հավելենք, որ Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառո...
Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձան...