Թույլ տվեք ներողություն խնդրել իմ ձևակերպումների համար. Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
«Սիրելի´ հայրենակիցներ,
Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:
Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար:
Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի ռիսկը նվազել է․ Արտաքին հետախուզության ծառայություն
2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկող բարձրաստիճան բանակցությունների, ինչպե նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ...
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...