Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրների, որոնցից առավել ծանր իրավիճակ է արձանագրվում մայրաքաղաք Կիևում։ Քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի գնահատմամբ՝ Կիևը մոտենում է հումանիտար ճգնաժամի եզրին։
The Times պարբերականին տված հարցազրույցում Կլիչկոն հայտնել է, որ միայն 2026 թվականի հունվար ամսվա ընթացքում քաղաքը լքել է մոտ 600 հազար բնակիչ։ Նրա խոսքով՝ որոշ բնակարաններում սանիտարական պայմանները խաթարվել են, քանի որ ջրամատակարարման համակարգերում ջուրը սառել է։
Քաղաքապետը նշել է, որ բնակչության արտահոսքը պայմանավորված է ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրներով, այլև ընդհանուր անորոշությամբ ու անվտանգային մտահոգություններով։ Նրա գնահատմամբ՝ կոմունալ համակարգերի խափանումները զգալիորեն բարդացնում են առօրյա կյանքը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառո...
Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձան...
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ․ Վահագն Ալեքսանյան
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ, որը երազանքի թոշակ չէ, որի համար ես ներողություն եմ խնդրում...