Հայաստանը՝ ԱՄՆ ներգաղթային վիզաների կասեցված երկրների թվում․ որոշումն ուժի մեջ մտավ
Հունվարի 21-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ անորոշ ժամկետով դադարեցնել ներգաղթային վիզաների դիմումների վերջնական մշակումը 75 երկրի քաղաքացիների համար։ Սահմանափակումը վերաբերում է Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Բելառուսին, Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային և Ուզբեկստանին։
Որոշման մասին նախապես հայտարարվել էր հունվարի 14-ին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության միջոցով։ Այն ընդունվել է ամերիկյան իշխանությունների կողմից ներգաղթային վիզաների տրամադրման ներքին կանոնների վերանայման շրջանակում։
ԱՄՆ Պետդեպարտամենտում նշել են, որ փոփոխությունները վերաբերում են այսպես կոչված «բարձր ռիսկային երկրների» քաղաքացիներին։ Ըստ ամերիկյան կողմի՝ նպատակն է համոզվել, որ ԱՄՆ ժամանող միգրանտները չեն օգտվի սոցիալական նպաստներից և չեն դառնա բեռ հասարակության համար։
Միևնույն ժամանակ նշվում է, որ դիմորդները կարող են շարունակել ներկայացնել վիզայի դիմումներ և մասնակցել հարցազրույցներին ու հանդիպումներին, սակայն գործընթացը չի հասնի վերջին փուլին՝ վիզայի տրամադրմանը։ Սահմանափակումը վերաբերում է միայն ներգաղթային վիզաներին, մասնավորապես՝ աշխատանքի կամ ընտանիքի վերամիավորման նպատակով։ Ոչ ներգաղթային վիզաները՝ ուսանողական, զբոսաշրջային և գործարար, կտրամադրվեն նախկին ռեժիմով։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառո...
Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձան...