«Ամբողջ երկիրը կջնջվի երկրի երեսից»․ Թրամփը սպառնացել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում կոշտ հայտարարություններ է արել Իրանի հասցեին՝ նշելով, որ Թեհրանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների շարունակման դեպքում Վաշինգտոնը կդիմի խիստ քայլերի։ Նրա խոսքով՝ Իրանը պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել իրեն կամ ԱՄՆ-ին։
Թրամփը զգուշացրել է, որ «ամբողջ երկիրը կջնջվի երկրի երեսից», եթե նրա հասցեին սպառնալիքները շարունակվեն։ Նա ընդգծել է, որ ունի հստակ հրահանգներ այն սցենարների վերաբերյալ, որոնց դեպքում «հնարավոր է կոշտ պատասխան»։
«Եթե ինչ-որ բան տեղի ունենա, ցանկացած երկիր օդ կթռչի: Ես նրանց զգուշացրել էի և շատ հստակ հրահանգներ ունեմ ` եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը կջնջվի երկրի երեսից», - ամփոփել է Դոնալդ Թրամփը ։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թրամփին անմոռանալի դաս տալ, եթե նա որոշի հարձակվել երկրի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...