Թրամփը հայտարարել է աշխարհին անհայտ և «զարմանալի» սպառազինությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ունի սպառազինություններ, որոնց գոյության մասին աշխարհում ոչ ոք տեղեկացված չէ։ Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով Վենեսուելայում ռազմական գործողությունների ընթացքում իբր ձայնային զենքի կիրառման վերաբերյալ շրջանառվող լուրերը։
NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ունի «զարմանալի» սպառազինություններ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ։ Նրա խոսքով՝ գուցե ավելի ճիշտ է նման հնարավորությունների մասին չխոսել բացահայտ, սակայն դրանք իրականում գոյություն ունեն։
«Մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Հավանաբար, լավ կլիներ այդ մասին ոչ մեկին չպատմել, բայց մենք զարմանալի սպառազինություններ ունենք», - նշել է Թրամփը։
Նշված զենքի բնույթի և հնարավորությունների մասին մանրամասներ նա չի ներկայացրել:
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...